News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն պետք է չբարձանա, այլեւ իջնի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը՝ ավելացնելով, որ ՀԷՑ-ում պետք է լուրջ ուսումնասիրություններ անցկացվեն՝ պարզելու, թե ինչու է էլեկտրաէներգիան թանկանում:

«Սա անարդարություն է: Մարդկանց այս վիճակում նորից տնտեսական այսպիսի հարված հասցնելը ուղղակի անթույլատրելի է: Մեզ պետք  են մարդիկ, ովքեր պետք է լուրջ հաշվարկներ անեն եւ պարզեն՝ ինչու է այսպես բարձրանում էլեկտրաէներգիայի գինը: Իրենց թիմը թերի է աշխատում եւ սխալ հաշվարկներ է անում, սխալ գումարներ են մուտք անում, եւ եթե արդյունքում պակասորդներ են ստացվում, պետք է, ուղղակի, թիմը փոխվի եւ խելացի թիմ աշխատի, որոնք այդ գումարները չեն գողանա ժողովրդից, որն այսօր փաստի առաջ է կանգնած»,- ասաց երգիչը:

Արթուր Իսպիրյանը վստահություն հայտնեց, որ նմանօրինակ լայնամասշտաբ բողոքի ակցիաների շնորհիվ հնարավոր է կանխել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ ավելացնելով, որ ինքը մասնակցելու է բոլոր հավաքներին:

Ակցիային մասնակցում էին նաեւ «Արմքոմեդիի» հաղորդավարներ Նարեկ Մարգարյանը եւ Վահագն Թեւոսյանը, որոնք իրենց հետ բերել էին «Շատ ջղայն կարգախոս» գրությամբ պաստառ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած հավաքը, որից հետո մասնակիցները երթով անցան Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով, ապա երթն ավարտեցին Ազատության հրապարակում: Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Հայաստանի մարզերում:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ