News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայկական վենչուրային նախագծերի զարգացման համար Սփյուռքի հետ ցանց է հարկավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ամերիկահայ գործարար, ամերիկյան Flagship Ventures վենչուրային ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը: Երեւան կատարած այցի ընթացքում Աֆեյանը Հայաստանում Ամերիկյան համալսարանում դասախոսություն է կարդացել վենչուրային բիզնեսի մասին:

Հարցին, թե Հայաստանում ինչպես կարող են աշխատել վենչուրային գործարարները, Աֆեյանը պատասխանել է, որ այստեղ պայմաններն այլ են, եւ հարկավոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է ավելի լավ զարգանալ:

Հնարավոր է՝ լավ ուղղություն կարող է լինել IT ոլորտը, որը սկզբնական մեծ ներդրումներ չի պահանջում (նախապես՝ նույնիսկ գրասենյակ): «Այդ պատճառով կարծում եմ, որ սկզբում զարգացումն այստեղ կլինի: Դրան կարող են այլ ոլորտներ հետեւել»,- հայտարարեց նա:

Աֆեյանը նաեւ հավելեց, որ զարգացման ճանապարհը կարող է դյուրին չլինել: Սակայն Հայաստանին կարող է օգնել Սփյուռքի հետ համագործակցությունը: «Չեմ կարծում, որ այդ ոլորտում երկրի ներուժը բավականաչափ օգտագործվել է»,- հայտարարեց նա:

«Տեղական ձեռներեցներին համառորեն խորհուրդ եմ տալիս կապ հաստատել նույնիսկ IT ոլորտի սահմաններից դուրս գործող մասնագետների հետ: Իմ կարծիքով, միայն դա կօգնի: Հակառակ դեպքում, վենչուրների զարգացումը դանդաղ ընթացք կունենա»,- հավելեց Flagship Ventures-ի ղեկավարը:

Աֆեյանի խոսքով, Սփյուռքի մասնագետների հետ կապը կարող են ղեկավարել Հայաստանի գիտակրթական հաստատությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ