News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ: Տեւական ժամանակ քննարկման թեմա է էկոնոմիկայի նախարարության եւ նախարարի ճակատագիրը, կառավարության «հեղինակությունները» գտնում են, որ այն պետք է կառուցվածքային փոփոխություն կրի, մտցվի ֆինանսական բլոկի մեջ, որպես «մասնաճյուղ», մի մասն էլ պնդում է, որ այն դեռ անհրաժեշտ է եւ անելիք ունի:

Վերջիններիս թվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես հայտնի է, արդեն տեւական ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնին տեսնում է Վարդան Այվազյանին, սակայն նախագահականում առայժմ ընդդիմանում են: Մյուս կադրն, ով «պլանի» տակ է, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է: Ընդ որում, եթե առաջ այս պաշտոնի համար շոշափվում էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը, ապա այժմ նոր թեկնածու է հայտնվել՝ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի մասին է խոսքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ