Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 27-ին՝ ժամը 22:05-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել ավտովթար. «Մերսեդես» մակնիշի 93 FF 093 համարանիշով (վարորդ 22-ամյա Էդգար Մկոյան) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորում (մոտ 20 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւոր՝ 22-ամյա Ա. Ղ.-ը տեղի ուժերով տեղափոխել են Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: