News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մակեդոնիան, որի տարածքով պետք է անցնի «Թուրքական հոսքի ցամաքային հատվածը, կարող է այդ նախագծում խաղալ այն նույն դերը, ինչ Բուլարիան «Հարավային հոսքի» համար։ Մակեդոնիայի իշխանությունները պատրաստ են մասնակցել գազային  նախագծին միայն այն բանից հետո, երբ Մոսկվան եւ Բրյուսելը «Թուրքական հոսքի» շուրջ համաձայնության գան։ Այս պահին «Գազպրոմի» լայնածավալ այս նախագծով ոչ մի պարտավորեցնող պայմանագիր չի ստորագրվել»,- գրում է «Կոմեսրանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Թուրքական հոսքը» նախատեսում է գազատար կառուցել, որը Սեւ ծովի հատակով, Թուրքիայով, Հունաստանով, Մակեդոնիայով, Սերբիայով եւ Հունգարիայով գազ պետք է մատակարարի Ավստրիա, որտեղ գտնվում է Եվրոպայի առանցքային գազային հանգույցը։ Սակայն Հունաստանով եւ Մակեդոնիայով գազատարի շինարարությունը կարող է արգելափակվել, իսկ առանց Մակեդոնիայի ցամաքային հատվածի գազատար կառուցելն իմաստ չունի. այն չի հասնի եվրոպացի սպառողին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ