News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

WPP եւ Millward Brown գովազդային եւ վերլուծական ընկերությունների կազմած BrandZTM ամենամյա վարկանիշում Apple-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը՝ առաջ անցնելով Google-ից։ Նրա արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 67 տոկոսով եւ կազմել 247 մլրդ դոլար։

Ապրանքանիշի թանկացման հիմնական գործոնը եղել է ոչ թե AppleWatch նոր ժամացույցների լայն ժողովրդականությունը, այլ iPhone 6-ի հաջող վաճառքը։ Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft ապրանքանիշը, որի արժեքը թանկացնել է 28 տոկոսով եւ կազմել 115.5 մլրդ դոլար։

Լավագույն տասնյակում տեղ են գտել IBM-ը, Visa-ն, AT&T-ն, Verizon-ը, Coca-Cola-ն, McDonald’s-ը եւ Marlboro-ն։ Ամենաարագ տեմպերով աճող բարձր տեխնոլոգիական ընկերությունը Facebook-ն է, որը թանկացել է 99 տոկոսով, գրում է Sartg.ru-ն։

WPP-ի եւ Millward Brown-ի փորձագետները նշում են, որ էլեկտրոնային առեւտուրը հաճախ գերազանցում է ապրանքանիշի մանրածախ արժեքը։ Օրինակ՝ մանրածախ առցանց վաճառքի ամենահանրահայտ Alibaba եւ Amazon ցանցերը, որոնք խանութներ չունեն, ավելի թանկ արժեն, քան ողջ աշխարհում 11 հազար առեւտրի կետ ունեցող Walmart խանութների ցանցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ