News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եթովպիայում հայտնաբերվել է մոտ 3.5 մլն տարի առաջ ապրած նախամարդու մնացորդներ։ Նախամարդը տարբերվում է մինչ օրս գիտությանը հայտնի տեսակներից։

Ինչպես գրում է Nature ամսագիրը, գիտնականները Եթովպիայի Աֆար շրջանում գտել են նախապատմական ժամանակաշրջանի մարդու ծնոտներ եւ ատամներ։

Հետազոտողները նոր տեսակը կոչել են Australopithecus deyiremeda, ինչը տեղի աֆարի լեզվով նշանակում է «մոտ բարեկամ», գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Գիտնականները ընդգծում են, որ այդ գտածոն խոսում է այն մասին, որ մեր նախապապերի տեսակները ավելի բազմազան են եղել, քան մինչ այդ ենթադրում էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ