Երեւանի Գր.Զոհրապի փողոցի թիվ 120 տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 60-ամյա Օլեգ Առուստամյանի դին: NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին, ժամը 12.10-ին, ոստիկանություն է դիմել 28-ամյա Մարատ Ղ.-ն եւ հայտնել, որ մահացել է կնոջ քեռին: Իրավապահները մեկնել են դեպքի վայր, հյուրանոցի բազմոցին հայտնաբերել են Օլեգ Առուստամյանի դին:
Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: