Աշտարակի գյուղերից մեկում նախկին ամուսինը բռնաբարել է կնոջը: NEWS.am-ի տեղեկություններով՝ 33-ամյա Ք. Խ.-ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ մայիսի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում նախկին ամուսինը՝ 44-ամյա Համլետ Հ.-ն իր տանը հարվածել է դեմքին և բռնի կերպով սեռական հարաբերություն ունեցել իր հետ:
Նշենք, որ կինը չի աշխատում եւ նախկինում ոստիկանություն չի դիմել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: