News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է: Այս մասին, մայիսի 26-ի երեկոյան, Դամասկոսի եւ Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների, Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Բողոքական եկեղեցիների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:։

Նա ներկայացրեց Դամասկոսում ունեցած իր հանդիպումների մանրամասները եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները, ինչի վկայություններից է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա ներկայացուցչությունն է Հալեպում։

«Հայաստանն իր բոլոր հնարավորություններով սիրիահայության կողքին է եւ իր կարողությունների սահմաններում շարունակելու է աջակցել նրանց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սիրիայում», - շեշտեց արտգործնախարար Նալբանդյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին Սիրիա այցելելու համար՝ այն բնորոշելով որպես սիրիահայության հետ համերաշխության եւ ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակցությության դրսեւորում։ Սիրիահայերը կարեւորեցին Դամասկոսում Հայաստանի դեսպանության եւ Հալեպում գլխավոր հյուպատոսության ակտիվ գործունեությունը։

Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց սիրիահայությանը հուզող բազմաթիվ հարցերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ