News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին մայիսի 27-ին դիմել է երկրի Արդարադատության նախարարին՝ Վարչական օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկով, որոնց համաձայն` անձինք, որոնք կցանկանան անձնական փաստաթղթերում տվյալներ փոխել իրենց սեռի վերաբերյալ, կարողանան անել դա: Այս մասին հաղորդում է «Վրատսանի հայ համայնքը»:

Ինչպես ասվում է Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, «կանոնակարգերի փոփոխությունը թույլ կտա տրանսգենդերներին փոփոխություններ կատարել իրենց անձնական տվյալներում սեռի մասին»:

«Մի խոսքով քաղաքացին, որն ուզում է, որ իր փաստաթղթերում փոփոխվի իր իսկ սեռը, պետք է ունենա նման հնարավորություն: Այնպես, ինչպես այդ հնարավորությունն ունեն այն մարդիկ, որոնք փոխում են իրենց անունները կամ ազգանունները»,-ասված է հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ