News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ծանր հետեւանքներ կունենա ժողովրդի սոցիալ- տնտեսական վիճակի վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

«Մեղք ա էս ժողովուրդը, իրոք թանկացնելը ծանր կնստի մեր վրա ժողովրդի վրա: Հա, ես փող ունեմ, բայց մեր փողը խի՞ տանք դրանց: Լիքը խնդիրներ կառաջանան էս հոսանքի թանկացումով»,-ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե պատրաստ է գեներալը կանգնել ժողովրդի կողքին եւ նրանց հետ փողոց դուրս գալով պայքարել հոսանքի թանկացման դեմ, վերջինը վիրավորվեց` ասելով. «Աղջիկ ջան, ամոթ ա, ինձ չես ճանաչո՞ւմ, ես գեներալ եմ, զորավար եմ, ես փողոցի մարդ չեմ, իմ խնդիրը թուրքի դե կռվելն ա»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: ՀԷՑ–ի հայցը դժգոհության ալիք է բարձրացրել երկրում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ