News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 28–ին, ՀՀ եւ ԼՂՀ իշխանական վերնախավը, ավանդույթի համաձայն, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում է, որտեղ նշվում են մայիսյան հաղթանակներն ու Առաջին հանրապետության ստեղծման 97–րդ տարեդարձը։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Սարդարապատի հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամները, ՀՀԿ պատգամավորներ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԵԿՄ–ականները` գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հոգեւորականներ, ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ։

Այս պահին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթանում է պարգեւատրման արարողությունը, ինչը նույնպես ավանդույթ է դարձել։

Հիշեցնենք, որ 1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի մեծ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան: Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 97 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: Ցավոք, Հայաստանի անկախ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, եւ Հայաստանը կորցրեց անկախությունը 1920թ. դեկտեմբերի 2-ին, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի ներխուժման հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ