News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում վախճանվել են Ֆլորենս Դեւիս եւ Գլենիս Թոմաս քույրերը, որոնք համարվում էին աշխարհի ամենածեր միաբջիջ երկվորյակները, գրում է The Daily Mail-ը։ Դեւիսն ու Թոմասը մահացել են 103 տարեկան հասակում, ընդ որում երկրորդ քույրը մահացել է մյուսի մահվանից 1 ամիս անց։

Քույրերը ծնվել են 1911թ.։ Նրանք վերապրել են 2 համաշխարհային պատերազմները, տեսել Տիտանիկի խորտակումը, ականատես եղել քաղաքացիական իրավունքների համար պայքարին, անցել տեխնոլոգիաների եւ տրանսպորտի զարգացման փուլերով։ Նրանք ապրել են հարեւանությամբ եւ երբեք չեն լքել Հարավային Ուելսում գտնվող հայրենի Աբերթրիդուր գյուղը։ Նրանք իրար հյուր էին գնում խոհանոցների միջեւ բացված դռնով, փոխանցում է Gazeta-ն։

Թոմասը մահացել էր ապրիլի 23-ին, իսկ Դեւիսը՝ մայիսի 20-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ