News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ ձիով ազնվատոհմ ասպետի մասին մասին երազող ամերիկուհին ամուսնանում է Վատիկանի շվեյցարական գվարդիայի սպա Ջոնաթան Բինագիի հետ, հայտնում է ABC News-ը։

2013թ. Քալիֆորնիայի բնակչուհին իր ապագա ամուսնուն 16 պահանջ էր ներկայացրել։ Մասնավորապես նա խնդրում էր իրեն ներկայացնել ազնվատոհմ ասպետի, որը արժանապատիվ եւ համեստ տղամարդ կլինի։

2013թ. հոկտեմբերին նա իր մոր հետ ճանապարհորդում էր Իտալիայով։ Հետ վերադառնալու օրը նա որոշել էր ընդմիշտ մնալ Հռոմում։ Որպեսզի տեղեկանա, թե դրա համար ինչ է անհրաժեշտ, նա մոտեցել էր Վատիկանում Սուրբ Աննայի տաճարի դարպասների մոտ ծառայություն իրականացնող սպային եւ խորհուրդ էր հարցրել։ Այդ սպան նրա ապագա ամուսինը պիտի դառնար։

Նրանք փոխանակել էին էլեկտրոնային հասցեները, եւ այդ նամակագրությունը վերածվել էր  մեծ սիրո, գրում է Gazeta-ն։

Զույգը ամուսնանալու է հոկտեմբերին Հռոմում։ Պսակադրությունից 2 օր անց նրանց միությունը փակ պատարագի ժամանակ օրհնելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ