News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայկական հիմնադրամը պլանավորում է Ստամբուլի Թուզլա շրջանում վերակառուցել «Քամփ Արմեն»  մանկատան շենքը այն բանից հետո, երբ ապամոնտաժման վիճելի պլանը հետաձգվել էր, եւ ներկայիս սեփականատերը խոստացել էր, որ այն նվիրելու է հայկական համայնքին։ Այս մասին գրում է Hürriyet Daily News-ը։

Գեդիքփաշա շրջանի Հայկական բողոքական եկեղեցու պաստոր Գրիգոր Աղաբալօղլուն հայտարարել էր, որ իրենք պլանավորում են վերակառուցել շենքը հենց որ արտոնագիր ստանան։  «Մանկատունը կարելի է օգտագործել եւ հիմա։ Սակայն մենք պլանավորում ենք քանդել այն եւ նորից կառուցել նույն տեսքով։ Մանկատունն ընդունելու է ոչ միան հայ երեխաներին. նրա դռները բաց կլինեն բոլոր ազգերի երեխաների համար»,- ասել է Աղաբալօղլուն։

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատան շենքը բռնագրավվել էր թուրքական իշխանությունների կողմից 1987թ., իսկ դրանից հետո այն հանձնվել էր մի թուրք գործարարի։ Վերջինս որոշել էր քանդել այն եւ էլիտար շենք կառուցել, սակայն հասարակության ճնշման տակ այդ որոշումը կասեցվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ