Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում բնակելի շենքի 7-րդ հարկից երկու տարեկան փոքրիկ է ցած ընկել: Ծանր վնասվածքներ ստացած փոքրիկին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
«Ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքի Խորհրդային շրջանում: Միջադեպի վայր են ուղարկվել քննիչն ու փորձագիտական քրեագիտական խումբը, որը կպարզի տեղի ունեցածի հանգամանքները»,- RG-ին գայտնել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության ներկայացուցիչ Նատալյա Կունիցկայան: