News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք չուզեցինք առաջադրվենք, դրա համար էլ չդրեցինք թեկնածություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն)՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչու իր եղբայրները չառաջադրվեցին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին :

«Չուզեցինք, չառաջադրվեցինք, թող իրենցը լինի»,-ասաց նա: Դիտարկմանը, թե Ծառուկյանն է խնդրել չառաջադրվել, նա նշեց, որ նման խնդիր չկա, իրենք են որոշել չդնել թեկնածություն: Իսկ թե ում օգտին է քվեարկելու պատգամավորը եւ նրա ընտանիքի անդամները, Մելիք Մանուկյանն ասաց, որ քվեարկությունը գաղտնի է, եթե այժմ հրապարակային ասի, օրենք կխախտի, երբ կմտնի քվեախցիկ, այդ ժամանակ էլ կորոշի՝ ում ընտրել: «Ես ձեռնպահ եմ, կնայեմ հայեցողությանս՝ կարող է գնամ քվեարկության, կարող է չգնամ, կերեւա, չեմ հետաքրքրվում այդ թեմայով»,-ասաց պատգամավորը:

Նշենք. որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնին պայքարելու  համար առաջադրվել է 6 թեկնածու: Ինքնառաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը՝ Ծառուկյանի ազգականը վերջինիս կնոջ կողմից: Վահագն Գեւորգյանի հիմնական մրցակիցը «Քինգ դելյուքսի» սեփականատերը Արթուր Գեղամի Հարությունյանն է՝ Պալաչը: Նույն անուն-ազգանուն-հայրանունով՝ Արթուր Գեղամի Հարությունյան, ինքնառաջադրվել է նաեւ մեկ այլ թեկնածու: Ըստ Պալաչի՝ վերջինիս առաջադրել է Ծառուկյանը, որպեսզի մարդկանց շփոթության մեջ մտցնի եւ իր փոխարեն՝ շփոթվեն ու նրա օգտին քվեարկեն: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ