News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պատրաստ է պայքարել խորհրդարանում, բայց ոչ փողոցում՝ ցուցարարների հետ:

Մայիսի 28-ին Սարդարապատում NEWS.am-ը գեներալից հետաքրքրվեց, թե արդյոք իրեն չի մտահոգում հոսանքի թանկացումը եւ ինքը պատրաստ է փողոց դուրս գալ, ինչին վերջինս արձագանքեց. «Պրազդնիկ ա, ուրախ բաներից խոսացեք, գոնե էսօր լավ տրամադրություն ունենանք, հետո կմտածենք: Մենք հոսանքի թանկացման դեմ կպայքարենք պառլամենտում»:

Գեներալն ընդգծեց, որ ինքը «հոսանքի փող ունի», սակայն չի պատրաստվում ՀԷՑ-ին ավելորդ գումար տալ:

«Իմ փողը խի՞ պիտի տամ խալխին, այ քեզ բան: Ասենք՝ շատ բան ունեմ, ես ի՞նչ չունեմ, բայց խի՞ տամ ուրիշին»,- ավելացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: ՀԷՑ–ի հայցը դժգոհության ալիք է բարձրացրել երկրում։

Տպել
Ամենաշատ