News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Գերմանիայի Բերթելսմանի հիմնադրամի ավագ մենեջեր եւ Բրյուսելի Շտեֆանի Վայսի անվան հիմնադրամի տնօրեն Գաբրիելե Շյոլերի՝ EurActiv-ում հրապարակած հոդվածի թարգմանությունը։

Տեսականորեն իհարկե շատ լավ է քաղաքական ռազմավարություն ունենալ, որն ուղղորդում է մոտ հարեւանների հետ հարաբերությունները։ Վերջին հաշվով պետությունները, որոնք լավ են կառավարվում, կիսում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ձեր արժեքները։ Նրանք ավելի կայուն են, խաղաղասեր եւ լավ ընկերներ են դառնում։

Սակայն ողջ այդ տեսությունը գորշ է։ «Ընկերների շրջապատում» լինելու փոխարեն մենք տեսնում ենք «ճգնաժամի եւ անկայունության շրջանակը», որը ձգվում է Եվրամիության արեւելյան սահմաններից մինչեւ միջերկրածովյան ավազանը։

Արդյունքում ԵՄ-ն վերադառնում է զրոյի։ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումից վերջին պահին հրաժարվելը եւ հատկապես Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ կոշտ հակամարտությունը, որը ծագել էր հենց այն բանի պատճառով, որ Ուկրաինան վերջին հաշվով ստորագրել էր Համաձայնագիրը, հանգեցրել են նրան, որ 4 տարուց էլ պակաս ժամանակահատվածում այն 2-րդ անգամ վերանայվել է։

Եվրահանձնաժողովը եւ արտաքին քաղաքական գործունեության Եվրոպական ծառայությանը հանձնարարել են մինչեւ հունիս նոր շրջանակներ մշակել։ Սակայն, անկախ այն հանգամանքից, թե ինչ նրանք ինչ առաջարկներ կանեն, հետեւյալ ճշմարտությունները միանգամայն ճիշտ են։

Առաջին՝ ԵՄ հարեւանությունը աստիճանաբար նվազ միատարր է դառնում, եթե իհարկե երբեւէ եղել է այդպիսին։ Ուստի Եվրոպական հարեւանության քաղաքականության մաս կազմող 16 երկրների համար չի կարող մեկ միասնական մոտեցում գործել, ինչքան էլ որ դա հարմար լինի։ Երկրներին պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։

Երկրորդ՝ ԵՄ-ն պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնի քաղաքական վերնախավերի միջեւ խորը բաժանարար գծերին, քանի որ այդ վերնախավերը հաճախ կոռումպացված են եւ իրենց երկրներում պատանդ են պահում պետությունն ու հասարակությունը, որը հետզհետե ավելի է ձգտում օրենքի հիման վրա կառավարվելուն։ Նման կառավարությունների հետ գործ ունենալիս ԵՄ-ն պետք է ավելի զգույշ լինի։ Որքան էլ որ համոզիչ թվա «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը, այսինքն՝ մեծ վերափոխումների դիմաց ավելի մեծ հասանելիություն, դա նուրբ սահմանափակումներ ունի։

Երրորդ՝ ԵՄ-ն պետք է սթափ նայի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիային, որով իրականացնում է հարեւանության իր քաղաքականությունը, եւ ավելի պարզ խոսի իր սեփական շահերի մասին։ Իհարկե, ԵՄ բոլոր հարեւանները ինքնիշխան պետություններ են եւ ազատ են ընտրել, թե ում հետ են իրենք համագործակցում։ Այդուհանդերձ, եթե դա անգամ ոչ դիտավորյալ նշանակում է մարդկանց դնել այնպիսի վիճակի մեջ, երբ նրանք պետ է որոշեն, թե ու կողմը անցնել, ապա այդ քաղաքականությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ։ Դա հատկապես արդիական է այն դեպքում, երբ ԵՄ-ն ինքն իր մեջ բաժանված է եւ պատրաստ չէ կամ ի վիճակի չէ իր ողջ ազդեցությունը օգտագործել իր քաղաքականության մեջ։

Չորրորդ՝ այն ժամանակ, երբ մեր հարեւաններից շատերը «սառեցված հակամարտության» կամ ուղղակի քաղաքացիական պատերազմների զոհեր են, Եվրոպական հարեւանության քաղաքականության ապագան չի կարող ինքնավար քաղաքականություն լինել, որը ձեւավորվում է եւ ղեկավարվում է հիմնականում ԵՄ հանձնաժողովի կողմից։ Դա կարող է հաջողվել միայն այն դեպքում, եթե դառնա ԵՄ արտաքին համընդհանուր քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության մաս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ