ԱՄՆ դաշնային դատախազները պահանջել են Բոսթոնի մարաթոնի ահաբեկչության համար դատապարտված Ջոհար Ցարնաեւի ընկերջը՝ Ղազախստանի քաղաքացի Դիաս Քադիրբաեւին 7 տարվա ազատազրկման դատապարտել հետաքննությանը խոչընդոտելու համար։
Քադիրբաեւը, որը ուսանողի կարգավիճակով ԱՄՆ-ում էր գտնվում, իրեն մեղավոր է ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու համար, գրում է Reuters-ը։
Ցարնաեւի ընկերները, ՀԴԲ հաղորդումներից ճանաչելով Ջոհար Ցարնաեւին, տեղյակ չեն պահել իշխանություններին եւ դրա փոխարեն հանրակացարանի նրա սենյակից դուրս են նետել Ցարնաեւի ուսապարկը, որի մեջ դյուրավառ նյութեր են եղել։