News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացումն աննպատակ չէ, եւ եթե թանկացում լինի, ապա դա պետք է միտված լինի ավելի բարվոք էլեկտրաէներգիա ստանալու գործին:  Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: 

«Եթե կարիք կա թանկացման, ուրեմն պետք է թանկանա, ասում եմ՝ դա ինքնանպատակ չի կարող լինել։Եթե թանկացում պետք է գնա, պետք է միտվի մի բանի, որպեսզի մենք ավելի հարմար, ավելի բարվոք էլեկտրաէներգիա ստանանք։ Դե հիմա մենք բոլորս գիտակցում ենք, եթե մի բան կատարվում է մեր երկրում, օրինակ՝ համայքների խոշորացում, ուրեմն դրա կարիքը կա, անհրաժեշտություն կա ավելի համախմբված կառավարում անցկացնելու, ավելի հզոր համայնքներ ունենալու, նույնն էլ էլեկտրաէներգիայի դեպքում է»,– ասաց մարզպետը։

Մարզպետը նշեց, որ Արագածոտնի մարզում մեծ թվով հենասյուներ եւ հոսանքալարեր անմխիթար վիճակում են, որոնք, ըստ նրա, հնարավոր կլինի վերանորոգել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շնորհիվ:

Նշենք, որ երեկ՝ մայիսի 27-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին»  նախաձեռնության կազմակերպած հավաքը, որից հետո մասնակիցները երթով անցան Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով, ապա երթն ավարտեցին Ազատության հրապարակում: էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Հայաստանի մարզերում: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները շարունակական են լինելու:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ