News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթեցողի ուշադրությանն է ներկայացնում Բրաունի համալսարանին առընթեր Ուոթսոնի անվան միջազգային հետազոտությունների ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող Սթիվեն Քինզերի՝ «Al Jazeera»-ի կայքում հրապարակված հոդվածը:

Սուլթանները թուրքերին կառավարել են 470 տարի շարունակ, մինչեւ Քեմալ Աթաթուրքը 1923 թվականին հանրապետություն հռչակեց: Հունիսի 7-ի ընտրությունները կարող են որոշել, արդյո՞ք Թուրքիան կրկին սուլթանական կառավարման ներքո կհայտնվի՝ գերագույն առաջնորդի գլխավորությամբ, որն ի զորու է վերահսկել երկրի կյանքի յուրաքանչյուր ասպեկտը: Սուլթանի դիրք է սպասվում Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը 11 տարի շարունակ Թուրքիայի վարչապետն էր, ինչից հետո էլ՝ 2014 թվականին, զբաղեցրեց նախագահի պաշտոնը:

Պատմության զարմանալի շրջադարձ. Էրդողանի ճանապարհին գլխավոր խոչընդոտը կրկին Թուրքիայում քրդական քաղաքական շարժման ակտիվացումն է: Քրդական Ազգերի դեմոկրատական կուսակցությունը՝ իր խարիզմատիկ երիտասարդ առաջնորդով, որը Թուրքիայի քաղաքականություն նոր ոճ բերեց, ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է գրավում: Ընտրություններում նրա հնարավոր հաղթանակն Էրդողանին կզրկի սուլթանությունից, որը նա հույս ունի գլխավորել:

Այդ ընտրություններից առաջ մեկնաբանությունները կենտրոնացած են մի հարցի շուրջ. արդյո՞ք Ազգերի դեմոկրատական կուսակցությունը կկարողանա ստանալ նվազագույն 10% ձայն, որն անհրաժեշտ է խորհրդարանում հայտնվելու համար: Եթե չհաջողվի, ապա Էրդողանը կկարողանա առաջ մղել «բարեփոխումները», որոնք նրան Թուրքիայի ամենահզոր առաջնորդը կդարձնի՝ 1950 թվականին բազմակուսակցական ժողովրդավարության հաստատումից ի վեր:

Էրդողանը ենթադրում էր, որ Դավութօղլուն, որը սեփական քաղաքական հիմքը չունի, հավատարիմ ընտանի շուն կլինի: Սակայն ներկա ընտրարշավի ընթացքում Դավութօղլուն հասկացնել է տալիս, որ հիացած չէ Էրդողանի սուպերնախագահության գաղափարով: Մասամբ այն պատճառով, որ դա ենթադրում է վարչապետի դերի նվազում, ով էլ նա լինի:

Թուրքերը շատ են մտածում այն մասին, թե ինչ պատահեց Էրդողանի հետ, ինչը նրան ստիպեց բարեփոխական առաջնորդից, որով հիանում էին ամբողջ աշխարհում, զայրացած քաղաքական գործիչ դառնալ, որը, թվում է, կուրացել է իր անսահմանափակ անձնական հավակնություններով: Տարբեր տեսություններ են առաջ քաշվում: Ոմանք կարծում են, որ Էրդողանը գործում է գաղտնի օրակարգի համապատասխան, որը նա մշակել է տարիներ առաջ: Մյուսներն էլ կասկածում են, որ նա հոգեկան անկայուն վիճակում է: Իսկ ամենատարածված բացատրությունը նույնքան հին է, որքան հենց քաղաքականությունը. նրան փչացրել է երկար ժամանակ իշխանության գլուխ լինելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ