Աստանայում կայացած ԵՏՀ Խորհրդի նիստում քննարկվել են տնտեսության, ֆինանսական քաղաքականության, ինտեգրացիայի զարգացման, արդյունաբերության ոլորտի մի շարք հարցեր։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից, մասնավորապես որոշում է կայացվել աշխատանքային խումբ ստեղծել ԵՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցով։ Հաստատվել է աշխատանքային խմբի կազմը։ Խումբը կազմվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի առաջարկների հիման վրա։
Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթ են կրելու։ Նշենք, որ նիստին Հայաստանի կողմից մասնակցել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։