News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնագետներն Աֆղանստանի մայրաքաղաքում պեղումների ժամանակ եզակի գտածո են հայտնաբերել: «Բահտար» գործակալության փոխանցմամբ, «Շուհադ-ի-Սալիհին» գերեզմանատանը մ.թ. VI-VII դարերի մշակութային եւ պատմական հուշարձան են գտել. Բուդդայի արձան եւ բուդդայական տաճարի մնացորդներ:

Աֆղանստանի տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Սաիդ Մոսադիկ Հալիլի խոսքով, գերեզմանոցում հնագիտական պեղումներ են անցկացվում արդեն չորրորդ անգամ, սակայն միայն հիմա են այդպիսի կարեւոր գտածոներ հայտնաբերել:

Քաբուլը հայտնի է որպես Միջին Արեւելքի ամենահին եւ հարուստ պատմությամբ քաղաքներից մեկը: Դա միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով դրա ռազմավարական դիրքը առեւտրային կարեւոր ուղիների խաչմերուկում:

Ըստ ՏԱՍՍ-ի, չնայած այդ հանգամանքին, մինչեւ հիմա Քաբուլի պատմական հուշարձանները խորը եւ համակարգված գիտական հետազոտության չեն ենթարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ