News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողները հայտարարում են. միջատներին որպես սնունդ ավելի գրավիչ դարձնելու համար հարկավոր է կենտրոնանալ դրանց համային եւ սննդարար հատկությունների ուղղությամբ:

ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսության կազմակերպության մասնագետները բազմիցս են հայտարարել, որ միջատները սննդի մեջ օգտագործելը կարող է զգալի օգնություն լինել քաղցի դեմ պայքարող երկրների համար: Միջատները շատ օգտակար են, քանի որ մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր եւ օգտակար այլ նյութեր են պարունակում:

Ըստ Gazeta-ի, սակայն, մարդկանց շատ դժվար է համոզել այդպիսի սնունդ օգտագործել: Բրիտանացի գիտնականները հետեւյալն են առաջարկում. դրա համար հարկավոր է պոտենցիալ սպառողների ուշադրությունը շեղել նորամուծության իրական պատճառներից, այսինքն՝ քաղցի դեմ պայքարից եւ գյուղատնտեսության վրա ճնշման նվազեցումից: Հարկավոր է նաեւ միջատները ներկայացնել որպես համեղ եւ լիարժեք սնունդ, սովորել դրանցից գրավիչ ուտեստներ պատրաստել, հատկապես՝ աղանդեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ