News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 44-ամյա բնակիչ Աշոտ Ղարիբյանը, որը լրջորեն վիրավորվել էր ուժգին մրրիկի հետեւանքով, վիրահատվել է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով, վիրահատվել է ողնաշարի պարանոցի հատվածը։ Ղարիբյանին նաեւ անջատել են արհեստական սնուցման սարքից։ «Իհարկե կա դրական առաջընթաց, սակայն հիվանդի վիճակը դեռ ծանր է մնում»,- նշել է Կարապետյանը։

Նշենք, որ ավելի վաղ Աբովյանի հիվանդանոցում հեռացրել էին վիրավորի փայծաղը։

Աբովյանի հիվանդանոց էին տեղափոխե նաեւ նրա երկու ընկերներին։ Հիվանդանոցից NEWS.am—ին հայտնեցին, որ նրանցց մեկը՝ Անդրանիկ Սարգսյանը դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո, իսկ Արտաշ Մանուկյանին արդեն դուրս են գրել։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ուժգին մրրիկը օդ էր հանել նրանց մեքենան, երեք անձինք վիրավորվել էին։

Գեղաշենից ոչ հեռու ուժգին մրրիկի մասին տեղեկատվությունը հաստատել էր Հայաստանի ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ