News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության «Արեւելյան գործընկերության» («ԱԳ») դեպքում հատկանշական է այն տեմպը, որով ծրագիրը շարունակում է զարգանալ՝ պահպանելով նորարարություններն ու քաղաքացիական հասարակության զարգացման համար հետագա խթաններ ստեղծելով՝ չնայած իրագործման ուժեղ մեխանիզմների բացակայությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ պրոֆեսոր, վերլուծաբան Գյունտեր Վալցենբախը:

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը հասավ իր նպատակին, վերլուծաբանը նշեց. «Միայն պատմությունը ցույց կտա, «Արեւելյան գործընկերությունը» ձախողո՞ւմ էր, թե՞ հաջողված ծրագիր: Նախապես ծրագրի նպատակն էր ամրապնդել Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի հարեւան վեց երկրներում կայունությունը եւ նպաստել դրանց բարեկեցությանը: Այն նպատակաուղղված էր հարեւաններին Եվրամիությանը մերձեցնելուն եւ կոնսոլիդացնել այդ երկրների ներսում քաղաքական համակարգերի ժողովրդավարացման գործընթացները»:

Ըստ նրա, հնարավոր է՝ այդ նպատակները չափազանց հավակնոտ էին, եւ վերջին մի քանի ամիսներին իրականությունը հանգեցրեց յուրաքանչյուր երկրի արդյունքների ավելի մանրամասն ուսումնասիրությանը: «Իհարկե, ավելի խորը վերլուծությունն արդարացիորեն տարբերակված գնահատական կներկայացներ ծրագրի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ բաղադրիչների վերաբերյալ»,- նկատեց փորձագետը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ զարմանալի կլիներ, եթե նման մասշտաբի ԵՄ ծրագիրը, որը գործում է արդեն մի քանի տարի, միայն հաջողություն ունենար: «Շատ ավելի կարեւոր է այն դասը, որ պետք է քաղեն ինչպես Բրյուսելի բյուրոկրատական մեքենան, այնպես էլ հարեւան երկրների նրանց գործընկերները»,- հավելեց Գյունտեր Վալցենբախը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի...
ԵՄ-ն՝ Ռուսաստանում ընտրությունների մասին. քվեարկությունը «ազատ և արդար չէր»
Ռուսական իշխանությունները շարունակում են ուժեղացնել համակարգված ներքին ռեպրեսիաները...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
Ես ուրախ եմ մի բանի համար, այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է...
Եվրահանձնաժողովը 500 միլիոն եվրո է հատկացրել զինամթերքի արտադրության համար
Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում զգալի հետընթաց է գրանցվել. Փոխարտգործնախարար
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներով։ Սակայն չի կարելի ասել, որ առաջընթաց է գրանցվել...
Ամենաշատ