Չինական Ֆույուան քաղաքի մերձակայքում Ամուր գետում թառափի հազվագյուտ տեսակ են բռնել: Այն 350 կգ է կշռել եւ 53 տարեկան է եղել:
Ըստ «Ռոսբալտ»-ի, ձուկը վաճառել են Հեյհոյից գնորդներին, սակայն գինը չի նշվում: Սովորաբար Ֆույունի շուկայում թառափազգիների 1 կգ-ը վաճառում են 50 յուանով: Հաղորդվում է նաեւ, որ ձկան խավիարն առանձին վաճառվել է 300 հազար յուանով:
Չինաստանում թառափազգիների որսն արգելված չէ: Ռուսական ջրերում դրա որսի արգելքը սահմանվել է 1958 թվականին: Ձկան այդ տեսակը կարելի է որսալ միայն գիտական նպատակներով: