News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը եւս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ: Այո՛, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝գործող 31,85 դրամի փոխարեն) կից փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաեւ ավտոմեքենաները լվանալու գինը:

Ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք:

Իսկ այն փաստը, որ ՀԷՑ-ը Երեւանյան լճի մոտ մատուցվող »ծառայությունների» վճարները սակագնում չի ներառել, թերեւս տեխնիկական վրիպակ է: Չէ՞ որ Հայաստանն իրավական պետություն է, եւ բոլոր ծառայությունները պետք է պայմանագրով ամրագրվեն: Ի վերջո, ՀԷՑ-ը ավտոմեքենա է լվանում կամ Երեւանյան լիճ գնում՝ էլեկտրաէներգիայի մատակարարումն անխափան դարձնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ