News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործիքը հավանաբար արդեն գտել են, գրում է «Իզվեստիա»-ն։

2015թ. մարտին Ինգուշեթիայում՝ Զաուր Դադաեւի մոր տանը,  խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ։ Նեմցովին սպանել են հենց նման զենքից, գրում է թերթը։ Առգրավված ատրճանակի կապակցությամբ բալիստիկ փորձաքննություն է նշանակվել։

Հանցագործության հիմնական ապացույցի՝ ատրճանակի շուրջ իրավիճակը դեռեւս պարզ չէ։ Համաձայն Դադաեւի նախնական ցուցմունքի՝ Մակարովի ատրճանակը եւ մեքենան իրեն տրամադրել էր ոմն Ռուսլիկ։ Սպանությունից հետո ատրճանակը իր մոտից տարել էր ինչ-որ երիտասարդ։

Նշենք, որ թերթը ավելի վաղ գրում էր, որ հետաքննությունը ապացույցներ ունի, թե իբր ռուս քաղաքական գործչի սպանությունը ուկրաինական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ