News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը երեկոյան Բուրաբայում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը եւ խորացումը: Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ երկկողմ գործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է: Հայաստանի եւ Բելառուսի վարչապետները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորել տնտեսական կապերի հետագա զարգացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը:

Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը եւ Կոբյակովն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ եւ ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ