News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տիկնիկային թատրոնի արվեստը Հայաստանում պահանջարկ է վայելում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության UNIMA հայկական կենտրոնի ղեկավար Արմեն Սաֆարյանը։

Կազմակերպությունը հիմնվել է 1982թ.։ «Դրանից հետո ամեն տարի ստեղծվում են նոր թատրոններ եւ խմբեր։ Երեւանից եւ Գյումրիի բացի, տիկնիկային թատրոններ կան Շուշիում, Գավառում, Ւջեւանում, Էջմիածնում, Սպիտակում»։ UNIMA – «Հայաստանը» միավորում է պետական, համայնքային եւ մասնավոր 22 թատրոն։

Արմեն Սաֆարյանի խոսքով՝ տիկնիկային թատրոնը բավական թանկ հաճույք է, բայց լավ է, որ կան մարդիկ եւ կազմակերպություններ, որոնք աջակցում են թատերական արվեստի այդ տեսակին։ Տիկնիկային թատրոնների խաղացանկերում կան ինչպես մանկական ներկայացումներ, այնպես էլ ներկայացումներ հասուն հանդիսատեսի համար՝ բիբլիական թեմաներով, Դիկկենս, Մոլիեր։

«Մենք շատ լավ գործընկերներ ունենք։ Մենք գրեթե մեկ ընտանիք ենք։ Ուրախ եմ, որ մեր միության շարքերում կան հավատարիմ մարդիկ։ Շատերը հեռացել են՝ չկարողանալով ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Սակայն մնացողներն ավելի շատ են։ Ես հիշում եմ 1988թ. երկրաշարժից հետո առաջին Նոր տարին։ Մեր դերասանները ապացուցեցին, որ կյանքը հաղթում է. դերասանները խաղում էին արցունքն աչքերին, բայց գլխավորն այն էր, որ երեխաները ծիծաղում էին։ Երբ մենք բողոքում ենք թանկությունից կամ այլ խնդիրներից, պետք է հիշենք, որ մոլորակի վրա շատ ավելի վատ բաներ են կատարվում. սպանում են երեխաներին, ոչնչացնում են ազգերին»,- նշեց Արմեն Սաֆարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ