News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի Վարնա քաղաքը մայիսին արդեն 24-րդ անգամ հյուրընկալել է DISCOVERY միջազգային փառատոնը, որին մասնակցում էին 18 երկրների ներկայացուցիչներ` Եվրոպայից եւ Ասիայից, այդ թվում նաեւ Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Իսպանիայից, Բուլղարիայից, Ղազախստանից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ այլն:

Հայաստանը սույն փառատոնի շրջանակներում կազմակերպվող երգի մրցույթին նախկինում ներկայացրել էր երգիչներ Վարդուհի Վարդանյանին (2000թ.), Լիանային (2001թ.) եւ Էրիկին (2007թ.), որոնք արժանացել էին առաջին մրցանակների:

Երկարատեւ դադարից հետո այս տարի մեր երկիրը ներկայացրեցին CANTUS պրոդյուսերական կենտրոնի երիտասարդ արտիստները` Տաթեւ Ղուկասյանն ու Ալեքսանդր Հակոբյանը («Ալեքսանդր Պլատո» բեմական անվամբ) եւ կրկին անգամ վերադարձան հատուկ մրցանակներով:

Միջազգային ժյուրիի որոշմամբ` Հայաստանին շնորհվեցին երկու մրցանակներ` Ալեքսանդր Պլատոն արժանացավ Մրցույթի հատուկ` Ամենագրավիչ երգիչ մրցանակին, իսկ Տաթեւ Ամիրյանը` Մրցույթի լավագույն կանացի ձայն պարգեւին, ինչպես նաեւ նրանք ստացան հրավերներ մասնակցելու Իսպանիայում եւ Մալթայում 2016թ. կայանալիք փառատոններին:

Նշենք, որ Տաթեւ Ղուկասյանը պրոֆեսինալ երաժիշտ է, ով տեղափոխվել է Երեւան ՌԴ Արմավիր քաղաքից եւ ներկայումս ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, տիրապետում է մի շարք գործիքների եւ ստացել է մի քանի պարգեւներ: 

Իսկ Ալեքսանդր Պլատոն ունի բազմապիսի կենսագրություն, քանի որ վերջինս ավարտել է Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետը, երկար տարիներ դասավանդել է հենց մայր բուհում, ուսանել է նաեւ Չեխիայի Կառլի Համալսարանում, մոտ 6 տարի է աշխատում է մարքեթինգի ոլորտում` հայաստանյան բանկերից մեկում եւ արդեն երկու տարի է զբաղվում է պորֆեսինալ վոկալի դասընթացներով` CANTUS պրոդյուսերական կենտրոնում:

Տպել
Ամենաշատ