News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է  ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Վարդան Սեդրակյանի և  Պարույր Հայրիկյանի  վերաքննիչ բողոքները: Այս մասին NEWS.am-ը տեղկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանի՝ որպես իրեն պատճառված վնաս՝ իր մահափորձի համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանից, Խաչիկ Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից 42,5 միլիոն դրամ փոխհատուցելու հայց էր ներկայացրել: Այնուհետեւ թե Հայրիկյանը, թե Վարդան Սեդրակյանը, առաջին ատյանի որոշումը՝ հայցի մասնակի բավարարման մասին, բողոքարկել են այն Վերաքննիչ դատարանում:

Վերաքննիչ դատարանը որոշել է Վարդան Սեդրակյանի բողոքը բավարարել մասնակի, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի փետրվարի 13-ի վճիռը 41.000.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասով բեկանել և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Որոշման մեջ նշվում է, որ Վարդան Սեդրակյանի վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:

Ինչ վերաբերում է Հայրիկյանի բողոքին, ապա այն եւս մասնակի է բավարարվել: Դատարանը որոշել է, որ 42,5 մլն դրամ

գումարի նկատմամբ նախատեսված տոկոսների բռնագանձման հայցապահանջը մերժելու մասով դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ, իսկ այդ գումարի նկատմամբ  սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի 2 տոկոսը Պարույր Հայրիկյանից որպես պետական տուրքի գումար բռնագանձելու մասով դատարանի վճիռը բեկանել և փոփոխել` այդ մասով պետական տուրքի հարցը համարել լուծված:Պարույր Հայրիկյանի վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի հարցը համարել լուծված:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում 2013թ.   հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահՊարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Օրեր անց ձերբակալվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում 2013թ. սեպտեմբերին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ