News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ իրեն զրպարտող հրապարակումները կապված են իր ամուսնու հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը։

Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդի համար էլ զարմանալի է, թե ինչու են հիմա նման հրապարակումներ լինում։

«Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ իրեն վարկաբեկելով ցանկանում են վարկաբեկել նաեւ իր ամուսնուն՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Մեզ համար էլ է հարց, թե ինչու են հիմա նման հրապարակումներ լինում»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Կարեն Մեջլումյանը դիմել է դատարան՝ պահանջելով «Հրապարակ» օրաթերթից իրենց պատասխանը հրապարակել, հերքում տալ «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածին եւ ներողություն խնդրել Ռուզաննա Խաչատրյանից։ Հիշեցնենք, որ այդ հոդվածում հղում է արվել hzham.am կայքին, որտեղ գրված է՝ Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մարդ է մահացել։

Տպել
Ամենաշատ