News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի մասնակիցները քննարկել եւ հավանության են արժանացրել ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների իրականացման ծրագիրը, հաստատել են տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունն անդամ երկրների տարածքում, ինչպես նաեւ մինչեւ 2020թ. միջտարածաշրջանային եւ միջսահմանային համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱՊՀ անդամ երկրների վարչապետները հաստատել են մտավոր սեփականության ոլորտում համագործակցության խորացմանը, կադրերի վերապատրաստմանը եւ որակավորման բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Հումանիտար բնագավառում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ հավանություն են տվել մշակութային հիմնական միջոցառումների ծրագրին 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:

ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարներն ստորագրել են ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին, Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական ատեստավորման, ստուգաչափման եւ տրամաչափարկման համար իրականացվող փորձարկումների արդյունքների մասին համաձայնագրերը, հաստատել են ԱՊՀ գործադիր կոմիտեում պաշտոնյաների նշանակումներ:

Որոշվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015 թ. հոկտեմբերին Դուշանբեում:

Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ