News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի մշակույթի նախարար Աբդալվահիդ ան-Նաբավիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդգծելով, որ մշակութային համագործակցությունը եղել եւ շարունակում է մնալ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների կարեւոր ուղղություններից մեկը, կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` ակտիվացնելու ջանքերը միմյանց մշակութային ձեռնարկներին մասնակցություն ցուցաբերելու համար։

Զրուցակիցները քննարկեցին մշակութային համագործակցության ընդլայնման, փոխայցելությունների եւ մշակույթի տարբեր ոլորտներում փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց նաեւ Եգիպտոսի հասարակական եւ մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ