News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Երիտասարդների Միության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը։ ԲՀԿ երիտասարդները քննարկել են վերջին շրջանում հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։

Նիստում քննարկվել է ԲՀԿ խմբակցության կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը, որը ուղարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Նշյալ առաջարկությունները հնարավորություն կտան զերծ պահել բնակչությանն ու տնտեսվարողներին՝ սակագնի հնարավոր թանկացումից։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղարկված փաթեթում ներկայացված են նաեւ էլեկտրաէներգետիկական ողջ համակարգի առողջացմանն ուղղված առաջարկներ։

ԲՀԿ երիտասարդների միության գործադիր մարմինը որոշել է աջակցել եւ մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպվող բոլոր հանրային միջոցառումներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն...
«Փաստ». Բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու և Շիրակի մարզի 181 ընտանիքի
Մասնավորաբար, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի Լոռու...
Ամենաշատ