News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի եւ Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպեցին հետաքրքիր մրցույթային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների եւ ստարտափերի համար։

«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին թիմերի շրջանում, արդյունքում նրանք մշակեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում։», - նշեց Արտաշես Վարդանյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվեց ամպային տեխնոլոգիաների եւ ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը օգտագործեցին լուծումներ մշակելիս։ Մասնակիցները, 6 ժամ աշխատելով իրենց գաղափարների շուրջ, ժյուրի դատին ներկայացրեցին իրենց արտադրանքի նախատիպը։ Առաջին տեղը զբաղեցրեց Հակադրոմ թիմը՝ արժանանալով 650,000 ՀՀ դրամական մրցանակի։ Երկրորդ տեղը, որի մրցանակը կազմում էր 350,000 ՀՀ դրամ, զբաղեցրեց  PaxIT թիմը։  զբաղեցնելով երրորդ հորիզանականը՝ արժեքավոր մրցանակի արժանացան նաեւ dHunt թիմը։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլլար, որին արժանացավ Մակրոսոֆթ թիմը։

Միջոցառման երկրորդ մասը նշանավորվեց Seedstars միջազգային մրցույթի Երեւանյան փուլով, որը նախատեսված էր կայացած ստարտափերի համար։ «Seedstars World-ը մի հարթակ է, որը կապ է ստեղծում ներդրողների եւ նորաստեղծ ստարտափերի միջեւ՝ գրավելով Սիլիկոնե հովտում եւ արեւմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը։ Մեկ տարվա մեր փորձառությունը ցույց տվեց, որ զարգացող երկրներում ամենամեծ արդյունքների կարելի է հասնել խրախուսելով եւ ներդրումներ անելով ձեռնարկատիրության մեջ»,- նշում է Ալիզ Դե Տունակը, Seedstars World-ի գործադիր տնօրենը։ Միջոցառման ընթացքում 35 հայցադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային եւ տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Հայաստանը 2016 թ․ին Շվեցարիայում կայանալիք  Seedstars World-ին կներկայացնի Eye Care Plus ստարտափը։

Հեքըթոն[ՅԱՆ]-ին մշտապես աջակցել են տեղական  ընկերությունները։ Այս տարի միջոցառման գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ,  Հովնանյան Ինտերնեյշընլ, Սիքստ եւ Թի-Էս-Դի ընկերությունները: Միջոցառման մասնակիցները օգտվեցին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի առաջարկած բարձրակարգ ծառայություններից: Պատահական չէ, որ «Hackathon[Yan]» մրցույթի անցկացման վայր էր ընտրվել «Վահագնի» բնակելի թաղամասը, քանի որ այս թաղամասի բնակիչներն օգտվում են «ՔԱՌՅԱԿ» սակագնային պլանից, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջին անգամ  Հայաստանում, ներկայացրեց օպտիկամանրաթելային տեխնոլոգիաներով մատուցվող՝ IP հեռուստատեսության, ինտերնետ կապի, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայությունների համալիր լուծում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ