News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանաձորում դանակահարության պատճառով մահացած 15-ամյա հանդբոլիստի գործով 3 տարով ազատազրկված՝ Լոռիի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը չի բողոքարկելու առաջին ատյանի որոշումը:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են բժշկի հարազատները:

«Վլադիմիր Ղուկասյանի որդին համաձայն չէ, քանի որ արդարադատության համակարգի նկատմամբ հավատը կորցրել է: Նա խորին համոզմունք ունի, որ հաջորդ ատյաններն էլ հանդես են գալու դատախազության որոշումը պաշտպանողի դերում: Սա էլ նշանակում է, որ դատարանները չեն համարձակվի հակառակվել դատախազությանը»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց նաեւ, որ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում իր պաշտպանյալին կտեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ նա էլ առողջական խնդիրներ ունի, եւ վերադապտացվելու լուրջ խնիդրներ կարող են առաջանալ:

«Հարազատները նախընտրում են կուլ տալ այդ անարդարությունը, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի եւ Ղուկասյանի նկատմամբ կկիրառվի բաց ռեժիմ: Ամեն դեպքում մեր քրեակատարողական հիմնարկներում եւս մեկ անմեղ անձ դատապարտվեց՝ ինչ-ինչ գերատեսչական նկրտումներից ելնելով»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունները դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարել է ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ