News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող գործարար Անդրանիկ Բաղդասարյանը մտադիր է մինչեւ տարեվերջ դպրոց բացել Հայաստանում, որտեղ երիտասարդները կսովորեն ինչպես անարատ կաթնամթերք արտադրել: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարարը:

«Հայաստանում եւ Արցախում ամենաբարձր որակի կաթ կա: Խնդիրն այն է, որ կովերը կանաչ խոտ են ուտում, ծաղիկներ, սակայն քիչ քանակությամբ կաթ են տալիս, բայց որակը շատ բարձր է: Նույնիսկ ասեմ, որ հայկականը Շվեյցարիայի կաթից էլ լավն է: Սակայն երբ այդ կաթը կթում են, չեն կարողանում ճիշտ օգտագործել: Այդ պատճառով մտադիր եմ դպրոց բացել եւ կաթնամթերքի արտադրության ճիշտ տեխնոլոգիաներ սովորեցնել հայերին»,- ասաց գործարարը:

Նշենք, որ Անդրանիկ Բաղդասարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի ատենապետն է: Նա զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ