2014 թվականին Հայաստանում մանկատան 130 սաներ սոցիալական բնակարան են ստացել: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Հայաստանի ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրանց հիմնական մասը տեղավորվել են 4 բազմաբնակարան շենքերում, որոնք կառուցվել են պետական ծրագրով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:
Մանկատան եւս 44 սաներ բնակարան են ստացել Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում: Բացի այդ, Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի քոթեջներում տեղավորվել է 8 սան: