News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայանում, մայիսի 25-ին հրդեհ է բռնկվել հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտման պատճառով: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը` հավելելով, որ դա իրենց պրակտիկայում հազվադեպ պատահող դեպքերից է:

 «Հակոբ Հակոբյանի գազալցակայանում հրդեհն սկսվել է խողովակի բռնկումից, այնուհետև տարածվել ու պայթեցրել Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Եթե կա հրդեհ, նշանակում է, որ գազալցակայանում եղել է հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտում»,– ասաց նա։

Ռուբեն Բադեյանը նշեց, որ Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում վերջին անգամ ստուգումներն անցկացվել են 2010թ., մինչդեռ գազալցակայանները տարին մեկ անգամ պետք է անցնեն տեխզննում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան, որը պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ