News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2014թ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի 50 երեխաների օգնել է մնալ իրենց կենսաբանական ընտանիքներում՝ թույլ չտալով նրանց մանկատուն ընկնել։ Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Երեխաների ծնողների խնամքի տակ պահելու նախապատրաստական աշխատանքը նախարարությունն անցկացնում է «Առավոտ» ՀԿ-ի բարեգործների հետ միասին։

«Նախարարության 6 մանկատներում խնամքի տակ է գտնվում 720 երեխա, որոնցից 490-ը՝ մասնագիտացված  մանկատներում»,- նշեց նախարարը։

2014թ. ստացվել է երեխա որդեգրելու 259 դիմում, որոնցից դրական պատասխան է տրվել 46-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ