News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-28-ն Երեւանի Metropol հյուրանոցում կայացավ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (European Aviation Safety Agency – EASA) Պանեվրոպական գործընկերության վեցերորդ սեմինարը, որը նպատակաուղված էր ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը գործընկեր պետություններում:

Քննարկվելիք թեմաների շարքում էին՝ EASA-ի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համագործակցությունը, ավիացիայի ազդեցությունը շրջակա միջավայրի պաշտպանության հարցում, EASA եւ ICAO կազմակերպությունների համագործակցությունը նոր պայմաններում, EASA-ի կարգավորումները ոչ անդամ պետությունների հետ համագործակցելիս եւ այլն:

Հայաստանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին շուրջ 20 մասնակից 7 երկրներից: 

EASA-ն՝ Եվրոպական միության քաղացիական ավիացիայի անվտանգության խնդիրների կարգավորման եւ իրականացման գործակալություն է: Կազմակերպությանը անդամակցում են Եվրոպական ազատ առեւտրի կազմակերպության (EFTA) անդամ երկրները: EASA-ի գործառույթների շարքում են՝ հետազոտություններ ավիացիոն անվտանգության ոլորտում, ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրում, օրենսդրական գործընթացի խորհրդատվություն, կանոնների պահպանման վերահսկում:

Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է EASA-ի հետ 2009 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ