News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հիմնական մեղավորները վարորդներն են, որոնք գազի բալոնները ճիշտ չեն շահագործում` չանցկացնելով փորձաքննություն: Այս մասին, այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ գազասարքավորումների եւ վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը` հավելելով, որ հայերը գազի բալոնները փորձաքննության տանելուց խուսափում են` 5000 դրամ ավելի փող չծախսելու համար եւ արդյունքում լինում են զոհեր, այրվում մեքենաներ ու գազալցակայաններ:

«Դժբախտ պատահարների մեղավորները նաեւ գազալցակայանի աշխատակիցներն են, որոնք վարորդներից չեն պահանջում փաստաթուղթ, որտեղ գրված է գազաբալոնի փորձաքննության արդյունքները: Գործարանում արտադրելիս գազի բալոնների վրա փակցնում են 200 մթնոլորտ աշխատանքային ճնշման տակ աշխատելու  վերաբերյալ ինֆորմացիա: Նշված ճնշումը պետք չէ գերազանցել, որն էլ գազալցակայանների աշխատակիցները հաճախ են գերազանցում»,-ասաց Ռուբեն Բադեյանը:

Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի` շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն էլ տեղեկացրեց, որ չնայած` Էկոնոմիկայի նախարարությունը հանրապետության գազալցակայաններում անվտանգության ապահովման համար տեղադրել է գազի ջերմաստիճանն ապահովող գազաբաշխիչ աշտարակներ, սակայն  անփույթ վարորդների ու գազալցակայնների անպատասխանատու տնօրենների ու աշխատակիցների պատճառով էլի հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից. « Շատ վարորդներ անգամ տան պայմաններում են տեղադրում գազի բալոնը, որի արդյունքում էլ տեղի են ունենում պայթյուններ»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառողներ» ՀԿ հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանի կարծիքով էլ  դժբախտ պատահարներից խուսափելու համար կառավարությունը պետք է գազալցակայաններում եւ ավտոտեխզննման կետերում ուժեղացնի վերահսկողությունը: Նա վարորդներին խորհուրդ տվեց  խուսափել  ժամկետանց եւ անորակ, փորձաքննություն չանցած գազի բալոնների շահագործումից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ