News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման սոցիալական արդյունքի մասին կարելի է խոսել միայն թվերի մասին վերջնական որոշումից հետո: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Բնականաբար, ցանկացած սակագնի բարձրացում անհանգստացնում է մեզ, քանի որ առաջին հերթին այն ազդում է սոցիալապես խոցելի խավերի վրա: Այստեղ պետության եւ կառավարության գործողությունները պետք է առաջին հերթին ուղղված լինեն նրանց խնդիրների լուծմանը»,-հայտարարել է նախարարը:

Հարցին, թե հակվա՞ծ է նախարարությունը քննարկել սակագների սուբսիդավորման հարցը անապահով մարդկանց համար (եթե սակագների բարձրանան), Ասատրյանը պատասխանել է. «Չի կարելի նախընտրելի համարել այս կամ այն մոտեցումը, քանի դեռ սեղանին չկան վերջնական առաջարկները»:

Հիշեցնենք, որ ներկայումս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագին է սահմանված 41,85 դրամ մեկ կվ/ժամի համար (ցերեկային) եւ 31,85 դրամ գիշերային ժամերի համար: ՀԷՑ-ն իր նոր հայտով առաջարկում է այդ սակագները բարձրացնել եւ հասցնել 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ