News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Génocide arménien: les élus turcs continuent d'éluder la question

Բելգիական RTL-TVI հեռուստաընկերությունը որոշել է պարզել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցենտրիստական կուսակցության ծագումով թուրք մի քանի պատգամավորների դիրքորոշումը այն բանից հետո, երբ բրյուսելցի պատգամավոր Ահմեդ Էլ Հանուսի սկանդալային հայտարարությունից հետո  բելգիական «Հումանիստական ժողովրդավարական կուսակցության» նախագահ Բենուա Լյութժենը հայտարարել էր, որ բոլոր ժխտողներին վռնդելու են կուսակցությունից։

Ինչպես գրում է La Libre-ն, հեռուստաընկերության լրագրողները այցելել են Բրյուսելի խորհրդարան, որպեսզի հարցեր տան պատգամավոր Մահինուր Օզդեմիրին։ Հեռուստաընկերությունը կապ է հաստատել հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուի հետ, որը, ըստ երեւույթին, այդ մասին SMS-ով տեղյակ է պահել պատգամավորին։ Վերջինս, մի քանի անգամ նայելով տեսախցիկին, արագ փախել է դահլիճից։ Հեռուստատեսության լրագրողներին հղած հաղորդագրության մեջ այդ քայլը բացատրել են այն հանգամանքով, որ Մահինուր Օզդեմիրի բժիշկը նրան խորհուրդ է տվել շատ հանգստանալ։

Այդուհանդերձ նույն օրը երեկոյան պատգամավորը ներկա է եղել համայնքային խորհրդի նիստին։ RTL հեռուստատեսությունը փորձել է նորից նրան հարցեր տալ, սակայն ապարդյուն։ Տեսնելով տեսախցիկները՝ Մահինուր Օզդեմիրը արագ անհետացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ