News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նորընտիր նախագահ Անջեյ Դուդային պաշտոնապես հանձնել են պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու վկայական, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անցյալ կիրակի Լեհաստանում կայացավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Քվեաթերթիկների վրա նշված են եղել «Իրավունք եւ արդարություն» ընդդիմադիր կուսակցության 43-ամյա թեկնածու Անջեյ Դուդայի եւ գործող նախագահ 62-ամյա Բրոնիսլավ Կոմորովսկու անունները։ Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Դուդան ստացել է ձայների 51.55 տոկոսը, իսկ Կոմորովսկին՝ 48.45 տոկոսը։

Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին վկայականը Դուդային հանձնել է ՊԸՀ նախագահ Վոյչեխ Գերմելինսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ